News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Ղրիմը ռուսաստանյան տարածքներին միակցելու հարցը չի քննարկվում: Ղրիմի բնակիչները ազատ կամարտահայտման միջոցով իրավունք ունեն որոշել իրենց ճակատագիրը: Այդ մասին մարտի 4-ին կայացած ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ինչ վերաբերում է Ուկրաինա զորք մտցնելու հնարավորությանը, Պուտինը նշել է, որ առայժմ նման անհրաժեշտություն չկա, բայց դրա հնարավորությունն առկա է. «Վերջերս մեր անցկացրած զորավարժությունները ոչ մի կերպ կապված չեն Ուկրաինայի  իրադարձությունների հետ: Զինվորականներին օգտագործելը ծայրահեղ միջոց է: Սակայն մենք ուղղակի ուղերձ ունենք Ուկրաինայի օրինական նախագահ Յանուկովիչին՝  Ուկրաինայի քաղաքացիների պաշտպանության ռազմական օգնության վերաբերյալ: Մենք տեսնում ենք նեոնացիստների, ազգայնականների, հակասեմականների ամենաթողությունը, որ տեղի է ունենում Ուկրաինայի որոշ հատվածներում, այդ թվում նաեւ՝ Ղրիմում»:

Ռուսաստանի նախագահը նաեւ նշել է, որ զորքեր մտցնելը ծայրահեղ միջոց է: «Ուկրաինան մեր ամենամոտ հարեւանն է, եղբայր հանրապետություն:  Մեր զինված ուժերը զինակից ընկերներ են, բարեկամներ: Վստահ եմ, որ ուկրաինացի եւ ռուս զինվորները կլինեն բարկադների նույն կողմում:  Գրեթե նույնն այժմ տեղի է ունենում Կիեւում:  Ոչ մի  բախում չի եղել, ոչ մի կրակոց: Միակ բանը, որ մենք արել ենք, ուժեղացրել ենք մեր օբյեկտների պաշտպանությունը: Մենք չենք պատրաստվում միջամտել, սակայն կարծում ենք, որ Ուկրաինայի բոլոր քաղաքացիները պետք է հավասար իրավունքներ ունենան ՝ երկրի կյանքին մասնակցելու  եւ այդ երկրի ապագան որոշելու համար: Մենք չենք պատերազմելու Ուկրաինայի ժողովրդի դեմ:  Եթե անգամ մենք զորքեր մտցնելու որոշում  կայացնենք, ապա միմիայն քաղաքացիներին պաշտպանելու  նպատակով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ