News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին տարեվերջին կայցելի Հայաստան: Այդ մասին «Արմենպրեսսին» տված հարցազրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

«Երկկողմ հարաբերությունների, դիվանագիտական առումով թերեւս կարելի է դատել բարձրաստիճան փոխայցերի մակարդակին նայելով: Նախկին պետքարտուղար Քլինթոնը երկու անգամ է այցելել Հայաստան. մինչ այդ տասնութ տարի որեւէ պետքարտուղար Հայաստան չէր եկել: Անցյալ տարվա վերջին, երբ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, նա ցանկություն ունեցավ Հայաստան այցելելու եւ հուսով ենք, որ նա կայցելի Հայաստան այս տարվա վերջին»,- նշել է դեսպանը:

Վերջինիս խոսքով, հարաբերությունների բովանդակային կողմն ավելի կարեւոր է, քան բարձրաստիճան այցերը: «Անցյալ տարվա վերջին արդյունավետ երկկողմ ձեւաչափով աշխատանքային քննարկում ունեցանք հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների վերաբերյալ: Դեկտեմբերին մենք ունեցանք շատ արդյունավետ քննարկում պաշտպանական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: Այդ ամենը ուղղված է մեր համագործակցությանը թե տնտեսական, թե անվտանգության ոլորտում: Անվտանգության ոլորտում մենք եւս ամուր համագործակցություն ունենք, ՆԱՏՕ-ն ամուր համագործակցություն ունի Հայաստանի հետ եւ դա շատ կարեւոր է»:

Հեֆերնը նաեւ նշել է, թե Քերիի այցի մանրամասներն առայժմ հայտնի չեն: «Պետքարտուղար Քերին պաշտպանում է տարածաշրջանային հարցեր, ցանկանում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորում, եւ այցը, բնականաբար, կլինի տարածաշրջանային»,- ասել է դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ