News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, այսօր՝ մարտի 5-ի առավոտյան, անակնկալ այցելել է Զինված ուժերի զորամասերից մեկը:

Ինչպես հայտնում է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, զորամասում նախարարը ստուգել է զորամասի մարտունակությունը, զինտեխնիկայի վիճակը, հատկապես նորոգվող եւ կատարելագործվող զինտեխնիկան:

Նա նաեւ ծանոթացել է զորամասում իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքներին, տվել համապատասխան հանձնարարականներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ