News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Այլ պետությունների տարածքում ռուսալեզու բնակչության հարցերը կարող են գործիք ծառայել Եվրոպայում հակամարտություն հրահրելու համար: Նման տեսակետ է հայտնել ամերիկյան սենատոր Ջոն ՄակՔեյնը:

«Եթե մենք պարոն Պուտինին թույլ տանք պահանջներ ներկայացնել այդ տարածքների նկատմամբ՝ ռուսալեզու բնակչության առկայությունը հաշվի առնելով, դա աննկատ չի մնա Լեհաստանում, որտեղ ռուսալեզու բնակչություն է ապրում, Ռումինիայում, Լատվիայում, Էստոնիայում, Լիտվայում եւ Մոլդովայում: Եվ մենք կտեսնենք հին ռուսական կայսրության վերականգնմանն ուղղված քայլեր, ինչը Պուտինի երկարաժամկետ հավակնությունն է»,-հայտարարել է ՄակՔեյնը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ