News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների խախտումների կանխումը կենսական կարեւորություն ունի եւ միայն նման ջանքերը կարող են կանխել հակամարտությունների հետագա զարգացումը: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդի 25-րդ նստաշրջանում իր ելույթում ընդգծել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա նշել է, որ նախկին պես ռիսկերից մեկը կրոնական եւ ազգային հողի վրա ատելության քարոզչությունն է: «Հարավային Կովկասը նման ռիսկերի ականատեսն է»,-հայտարարել է Նալբանդյանը՝ հիշեցնելով Բաքվում եւ Սումգայիթում հայերի ջարդերը:

Սակայն, նրա խոսքով, այսօրվա Ադրբեջանում ատելության քարոզչության մասով վիճակն ավելի վատ է: Միաժամանակ, Նալբանդյանը հիշեցրել է, որ հակահայկական քարոզչությունն Ադրբեջանում տարվում է բոլոր մակարդակներում: Ադրբեջանը նաեւ հրաժարվել է ընդունել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի առաջարկությունները:

Խոսելով մարդու իրավունքների մասին, ՀՀ ԱԳ նախարարը հիշատակել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին, որպես հիմնարար իրավունքներից մեկը, որից օգտվել է ԼՂ ժողովուրդը:

Նալբանդյանը նաեւ անդրադարձել է Սիրիայում ստեղծված իրավիճակին, ընդգծելով, որ Հայաստանը ողջունում է ՄԱԿ-ի ԱԽ կողմից Սիրիայի վերաբերյալ ընդունված բանաձեւը: Նա նշել է, որ Հայաստանն արդեն ավելի քան 10 հազար սիրիացի փախստականների է ընդունել եւ անում է հնարավորը նրանց օգնություն ցուցաբերելու համար:

Նալբանդյանը հիշեցրել է, որ Հայաստանն անում է ամեն ինչ ցեղասպանությունների կանխման ուղղությամբ, եւ երախտագիտություն հայտնել այն երկրներին, որոնք աջակցել են ցեղասպանությունների կանխարգելման մասին բանաձեւը, որը ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհուրդն ընդունել է Հայաստանի նախաձեռնությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ