News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ղրիմում տեղի ունեցող իրադաձություններին Թուրքիայի արձագանքը լիովին տրամաբանական է: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը՝ հավելելով, որ Թուրքիան ԱՄՆ դաշնակիցն է ու միեւնույն ժամանակ փորձում է պահպանել հարաբերությունները Ղրիմի թաթարների հետ: Ըստ նրա՝ Թուրքիան որպես ԱՄՆ դաշնակից, ավելի շատ ծառայում է նրանց շահերին, քան վարում  անկախ քաղաքականություն:

Նշենք, որ Ղրիմի  թաթարների մի մասը դեմ է հանդես գալիս Ղրիմի՝ Ուկրաինայից անջատվելուն ու Ռուսաստանին միանալուն: Սակայն նրանց դիրքորոշումը կտրուկ մեղմացել է այն բանից հետո, երբ Ղրիմ է մեկնել Թաթարստանի հանրապետության ներկայացուցչական պատվիրակությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ