News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովը Ուկրաինային առնվազն  11 մլրդ եվրոյի օգնություն է խոստացել՝ մինչեւ 2017-ն ընկած ժամանակահատվածը: Գումարը կտրամադրվի ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր կնքելու պարագայում եւ եթե կատարվեն ԱՄՀ բոլոր պահանջները: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն՝ Բրյուսելում ներկայացնելով Ուկրաինայի համար նախատեսված օգնության փաթեթը:

«Այդ միջոցները կներառեն գումարներ ԵՄ բյուջեից ու վարկեր՝ Եվրոպայում տեղակայված միջազգային ֆինանսական ինստիտուտներից»,-ընդգծել է նա, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

«Կաջակցենք նաեւ ուկրաինական էներգետիկ սեկտորին, այդ թվում՝ գազատրանսպորտային ցանցի արդիականացմանն ու Եվրոպայից գազի հակառակ տարանցման ապահովմանը»,-հավելել է Բարոզուն:

Նա նաեւ կոչ է արել շուտափույթ կերպով հասնել Ղրիմում հակամարտության դեէսկալացիային:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ