News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Վրաստանի տարածքով դեպի Թուրքիա մոտ մեկ տոննա հերոինի տեղափոխման գործով որպես կազմակերպիչ անցնող Թուրքիայի քաղաքացի 40-ամյա Օսման Ուգուրլուի խափանման միջոց կալանքը կերկարացվի մինչեւ մարտի վերջ: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ մինչեւ մարտի 20-ը նախաքննական մարմինը դիմելու է դատարան՝  Թուրքիայի քաղաքացու կալանքը երկու ամսով երկարացնելու խնդրով:

Օսման Ուգուրլույի հանրային պաշտպանը՝ Արտակ Գարոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս ընթացքում իր պաշտպանյալը մեկ անգամ եւս հարցաքննվել է՝ արդեն 4-5-րդ անգամ:

Նրանք որոշել են խափանման միջոցը անփոփոխ թողնելու Վերաքննիչ դատարանի որոշումը չբողոքարկել Վճռաբեկ դատարանում, քանի որ դա համարում են անտեղի ժամանակի վատնում: Ինչ վերաբերում է առգրավված մեկ տոննա հերոինի ճակատագրին, որը արժե մոտ 100-200 մլն դոլար, ապա փաստաբանն ասաց, որ ըստ օրենքի՝ այն պետք է ոչնչացնեն, բայց դա կարող են անել բացառապես դատավճռով՝ գործի քննության ավարտից հետո: Իսկ թե ինչ ձեւով պետք է ոչնչացնեն, Արտակ Գարոյանն ասաց, որ այդ ամենը կանոկարգվում է Կառավարության համապատասխան որոշումներով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մեղրիի մաքսատանը Իրանից Հայաստանի տարածքով տարանցիկ դեպի Վրաստան ուղեւորվող բեռնատարի զննման արդյունքում, հատուկ հարմարեցված թաքստոցում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի` 927 կգ հերոին տեսակի թմրամիջոց: Նման քանակի թմրամիջոց տարածաշրջանում հայտնաբերվում է առաջին անգամ:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, բեռնատարի վարորդ 1953թ-ին ծնված Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլին ձերբակալվել է, իրականացվում են օպերատիվ-որոնողական աշխատանքներ` հանցագործության հետ առնչվող այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

ԱԱԾ-ից ավելի ուշ հայտնել են, որ 2014 թվականի հունվարի 18-ին ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկված օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում Երեւան քաղաքում ձերբակալվել է Հայաստանի եւ Վրաստանի տարածքով տարանցիկ դեպի Թուրքիա նշված քանակության թմրամիջոցի տեղափոխման կազմակերպիչներից, Թուրքիայի քաղաքացի հանդիսացող 40-ամյա Օսման Ուգուրլուն:

Պարզվել է, որ բեռնատար ավտոմեքենայի թափքում, թմրամիջոց տեղափոխելու նպատակով, դեռեւս ամիսներ առաջ, հենց նրա անմիջական մասնակցությամբ, Թուրքիայի տարածքում, նախապատրաստվել է հատուկ հարմարեցված թաքստոց: Օսման Ուգուրլուն ձերբակալված է, նախաքննությունը շարունակվում է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ