News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայտնի բանաստեղծ Հովհաննես Շիրազի որդու` քանդակագործ Արա Շիրազի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին NEWS.am-ին ասաց Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին:

Արա Շիրազը շարունակում է մնալ անգիտակից վիճակում՝ միացված արհեստական շնչառության ապարատին: Անատոլի Գնունին ասաց, որ այս դեպքում բացասական դինամիկա չլինելը արդեն իսկ առաջընթաց է:

Ինչ վերաբերում է «Նաիրի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքում գտնվող սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը՝  տիկին Գրետային, ապա Անատոլի Գնունիի փոխանցմամբ, նրա վիճակը կայուն է:

Թե տիկին Գրետայի, թե Արա Շիրազի այլ բաժանմունք տեղափոխելու մասին առայժմ խոսք լինել չի կարող:

Նշենք, որ Արա Շիրազը մեկ շաբաթից ավել է, ինչ գտնվում է «Նաիրի» բ/կ-ում, իսկ տիկին Գրետան մարտի 4-ի երեկոյան էր տեղափոխվել հիվանդանոց:  Արա Շիրազի մոտ ախտորոշվել է գլխուղեղի ինսուլտ բազմաթիվ տարբեր հիվանդությունների առկայությամբ,  իսկ տիկին Գրետայի մոտ՝ ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, որն արտահայտվել է իշեմիկ ինսուլտով։

Տպել
Ամենաշատ