News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երկարաժամկետ հեռանկարում ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակից 136 օբյեկտ կտուժի կլիմայի հետեւանքով: Նման եզրակացության են հանգել գիտնականները, ովքեր չափել են օվկիանոսների մակարդակի աճի ընթացիկ տեմպերը եւ ստեղծել են մոդել առաջիկա 40 տարվա համար:

Մասնավորապես նրանց հաջողվել է հաստատել, որ 136 օբյեկտ, այդ թվում նրանք, որոնք գտնվում են Բրյուգգեում, Նեապոլում, Ստամբուլում եւ Սանկտ-Պետերբուրգում,  կհայտնվեն ծովի մակարդակից ցածր գոտում, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Ավելին, դարի ընթացքում որոշ երկրներ ծովի մակարդակի բարձրացման հետեւանքով կարող են կորցնել իրենց տարածքի մեկ տասերորդ մասը: Եթե հաշվի առնենք նաեւ ջերմաստիճանի հնարավոր բարձրացումը, ապա հետեւանքներն էլ ավելի ողբերգական կլինեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ