News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը շնորհակալություն է հայտնել Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտին ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ակտիվորեն ներգրավված լինելու համար:

«Շնորհակալություն Շվեդիային ու Կարլ Բիլդտին ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ակտիվորեն մասնակցելու համար: Եկեք շարունակենք միասին աշխատել Հարավային Կովկասի հարցերի ուղղությամբ»,-գրել է Ուորլիքը Twitter-ում:

Ավելի վաղ միջնորդը հանդիպել էր Շվեդիայի խորհրդարանի արտաքին կապերով կոմիտեի անդամներին ու տեղեկացրել նրանց ղարաբաղյան հակամարտության բերաբերյալ իրադարձությունների զարգացմանը:

Նա նաեւ գրել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Ռուսաստանի ու Ֆրանսիայի հետ՝ կապված հակամարտությունը կարգավորելու հետ՝ հիմնվելով առանց ուժի կիրառման, տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման սկզբունքների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ