News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի եւ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) սահմանապահ զորքերի ներկայացուցիչները մարտի 6-ին մասնակցել են մի արարողության, որը նշանավորում էր հայ-վրացական սահմանով զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) տարածման վտանգի նվազեցմանն ուղղված երկամյա համատեղ ծրագրի ավարտը: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. ՀեֆՖերնը, ինչպես նաեւ ԱԱԾ փոխտնօրեն Արզուման Հարությունյանը եւ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանը ներկա էին փակման արարողությանը:

ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, թե ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի (ՊԴ) վտանգների նվազեցման գործակալության կողմից: Ծրագիրը տրամադրել է սարքավորումներ եւ մեքենաներ տարբեր ոլորտներում օգտագործելու համար, այդ թվում կապի եւ հաղորդակցության, սահմանային հսկողության, մարտավարական ենթակառուցվածքների, ուղեկալների եւ պարեկային գործառնությունների զարգացման համար, ինչպես նաեւ տրամադրել է ուսուցում սարքավորումների շահագործման եւ պահպանման ուղղությամբ:

Ռադիո-ռելեային սարքավորումների տեղադրումը հյուսիսային սահմանի երկայնքով մեծապես բարելավել է Սահմանապահ զորքերի կապի եւ հաղորդակցության հնարավորությունը ուղեկալների, պարեկների եւ հրամանատարական օղակների միջեւ:  Ծրագրի միջոցով տրամադրված գիշերային տեսանելիության սարքերը հնարավորություն են տալիս Սահմանապահ զորքերին գործելու ողջ օրվա ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ