News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Եվրամիությունն Ուկրաինային 11 մլրդ եվրո է առաջարկում: Նման հայտարարություն է արել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, ԵՄ արտակարգ գագաթաժողովից հետո, հաղորդում է CNN-ը: Գագաթաժողովը պաշտպանել է Եվրահանձնաժողովի առաջարկությունը:

Միջոցները կհատկացնեն Եվրամիությունը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը եւ Եվրոպական ներդրումային բանկը:

3 մլրդ եվրո կհատկացվի որպես մակրոէկոնոմիկ օգնություն: Դրանից 1,6 մլրդ եվրոն կկազմի վարկը, 1,4 մլրդ եվրոն՝ դրամաշնորհը:

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը եւ Եվրոպական ներդրումային բանկը միասին կարող են հատկացնել 8 մլրդ եվրո:

«Եվրահանձնաժողովի արած առաջարկությունը ողջունել են բոլոր երկրների ղեկավարները»,-հայտարարել է Բարոզուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ