News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Հայաստանի ֆինանսների նախարարության շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի, լարված իրավիճակ է է ստեղծվել: Կենսաթոշակային նոր օրենքի դեմ բողոքող «Դեմ եմ» նախաձեռնության անդամներին ոստիկանները նախ թույլ չեն տվել մոտենալ նախարարության շենքին, սակայն ցուցարարներին հաջողվել է շենքի դիմացի մայթին ճեղքել ոստիկանական պատը եւ մոտենալ նախարարությանը։ Ոստիկանները մի քանի շարքով պատ են կազմել մուտքի մոտ (ֆոտոռեպորտաժ

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանները հրում են բոլորին՝ տղամարդկանց, կանանց, լրագրողներին։

Ցուցարարները պահանջում են, որպեսզի ֆինանսների նախարարն իջնի ու պատասխանի իրենց հարցերին։ Նրանք 15 րոպե ժամանակ են տվել նախարարին եւ անընդհատ բղավում են՝ «Իջի, իջի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ