News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Աշխատավարձերի բարձրացման նախապատրաստական աշխատանքներ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են աշխատավարձային նոր քաղաքականության ներդրման նախապատրաստական հարցերը:

ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետի խոսքով` հուլիսի 1-ից արմատական փոփոխություն է սպասվում պետական հատվածի վարձատրության գործընթացում: Ներդրվում է վարձատրության միասնական նոր համակարգ, որտեղ վարձատրության հաշվարկման համար հիմք հանդիսացող բազային միավոր է ընդունվում նվազագույն ամսական աշխատավարձը. այն ընթացիկ տարվա հուլիսի 1-ից կսահմանվի 50,000 դրամ: Ինչպես նշեց կառավարության ղեկավարը` նոր համակարգը նպատակաուղղված է աշխատանքի վարձատրության չափերի միջեւ գոյություն ունեցող հարաբերակցության անհամապատասխանությունները շտկելուն, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության չափերի միջեւ հիմնավորված տարբերակում մտցնելուն, պետական ծառայության տարբեր ոլորտներում աշխատավարձերի սանդղակների համադրելիության եւ միասնականության ապահովմանը:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը, ներկայացնելով նախապատրաստական աշխատանքների ընդհանուր վիճակը, նշեց, որ մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը անհրաժեշտ է ինչպես պետական, այնպես էլ ենթակա ՊՈԱԿ-ների եւ առեւտրային կազմակերպությունների աշխատակիցների աշխատանքի վարձատրության հաշվարկներ անել: Պետք է հստակեցվեն ՊՈԱԿ-ներում աշխատանքի վարձատրության չափորոշիչները: Այս հարցում Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է ցուցաբերել մեթոդական աջակցություն:

Խորհրդակցության ավարտին վարչապետը համապատասխան հանձնարարականներ տվեց  գերատեսչությունների ղեկավարներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ