News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել կանանց տոնի կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ կանայք,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ: Այսօր բոլորս հայտնում ենք ձեզ մեր սերն ու հարգանքը՝ քաջ գիտակցելով, որ ձեր հանդեպ հոգատարությունը երբեք չպետք է սահմանափակվի միայն այս օրով:

Հայաստանի բոլոր հաջողությունները հնարավոր են դարձել ամուր ընտանեկան արժեքների եւ հանրային կյանքի բոլոր բնագավառներում կանանց ամենաաշխույժ ներգրավման շնորհիվ: Անգնահատելի է այն դերը, որ կանայք կատարում են մեր հասարակության մեջ: Վստահ եմ՝ կանանց ներգրավվածությունը շարունակելու է աճել եւ նպաստել Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը:

Մեր մայրերին, տիկնանց, քույրերին եւ դուստրերին մաղթում եմ անսահման սեր, երջանկություն, ամուր հենարաններ կյանքում եւ նորանոր հաջողություններ՝ ի բարօրություն մեր ընտանիքների եւ ի շահ մեր հայրենիքի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ