News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գտնվող Պարույր Հայրիկյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդը:

Նա նշեց, որ հիվանդանոցից դուրս է գրվել, բայց այդքան էլ լավ չի զգում իրեն, տեւական բուժում է հարկավոր: Պարույր Հայրիկյանը պետք է անընդհատ գնա հիվանդանոց, բուժումներ ընդունի եւ բժիշկների հսկողության տակ լինի:

Նա հույս ունի, որ նորից վիրահատության անհրաժեշտություն չի առաջանա, քանի որ մեկ տարվա մեջ արդեն 3 անգամ հասցրել է վիրահատվել:

Հարցին, թե հնարավոր է արտերկրում բուժումը շարունակի, ԱԻՄ առաջնորդն ասաց, որ պետք է գնար Բելգիա՝ նախորդ տարի կատարված վիրահատության հետեւանքով հետազոտման, սակայն առողջական վիճակից ելնելով՝ չի կարող ինքնաթիռ նստել:

Նշենք, որ «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյանը մարտի 2-ին, տեղափոխվել է «Իզմիրյան» բժշկական կենտրոն եւ անմիջապես վիրահատվել հայտնաբերված պարապրոկտիտի (ուղիղ աղիքը շրջապատող բջջանքի բորբոքում) կապակցությամբ:

Կապ ունի այս բարդացումը 2013թ  հունվարի 31-ին իր դեմ կատարված մահափորձի հետ, թե ոչ, բժիշկները միանշանակ չեն կարող ասել: «Տարբեր կարծիքներ կան, մեծ քանակությամբ հակաբորբոքային դեղամիջոցներ որ օգտագործել եմ, ասում են՝ դա կարող է նպաստել»,- ասել է ԱԻՄ առաջնորդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ