News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը այսօր՝ մարտի 8-ին մեկնում է Իրան: Այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, ԱԳ նախարար Մոհամադ Դավադ Զարիֆի եւ այլ պաշտոնյաների հետ, որոնք հետ կշարունակի բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ:

Ինչպես հաղորդում է իրանական Press TV-ն, բացի Թեհրանից, Էթշոնը կայցելի նաեւ Սպահան քաղաք:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ իր երկիրը հրաժարվում է միջուկային զենք արտադրել: Համապատասխան հայտարարությունը Ռոհանին արել է ՊՆ նիստում:

Իրանի նախագահի խոսքով՝ այդ որոշումը հիմնված է «բարոյական սկզբունքների վրա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ