News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում Սերբիան կփորձի բարելավել իրավիճակը կոնֆլիկտային տարածաշրջաններում: Այս մասին հայտարարել է Սերբիայի ԱԳ նախարար Իվան Մկրկիչը՝ մարտի 10-ին Երեւանում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Սերբիայի արտաքին-քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ Սերբիան կսկսի նախագահել ԵԱՀԿ-ում հաջորդ տարվա հունվարից: Միեւնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ ներկայումս նախագահող Շվեյցարիայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ համատեղ երկամյա նախագահության վերաբերյալ: «Այժմ մենք միայն համակարգում ենք Շվեյցարիայի հետ աշխատանքը»,-ընդգծել է նախարարը, հավելելով, որ ավելի վաղ համատեղ ծրագիր է ներկայացվել ու նշվել են առաջնայնությունները: «Կշարունակենք այնտեղից, որտեղ կանգ կառնեն մեր շվեյցարացի գործընկերները»,-ըդնգծել է Սերբիայի ԱԳ նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ