News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մարտի 10-ից ապրիլի 10-ը Հայաստանում անցկացվող ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում մայրաքաղաքի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ պաշտոնապես բացվել է «Ֆրանկոֆոնիայի կենտրոն» բաժինը: Բացմանը մասնակցել է նաեւ Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով ներկաներին,Արամ Սուքիասյանը նշել է, որ գրադարանի հարկի տակ «Ֆրանկոֆոնիայի կենտրոն» բաժնի բացումը լավ նվեր է հատկապես ֆրանսալեզու ընթերցասեր հասարակայնության եւ ֆրանսերենը նոր ուսումնասիրել պատրաստվողների համար, ովքեր բնօրինակով ֆրանսերեն անընդհատ թարմացվող գեղարվեստական եւ մասնագիտական գրականություն ընթերցելու լայն  հնարավորություն կունենան: Քաղաքապետի տեղակալը վստահեցրել է, որ  Երեւանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է մշտապես աջակցել կրթամշակութային օջախներին:

Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը իր գոհունակությունն է հայտնել   Երեւանի քաղաքապետարանին մշտական աջակցության համար եւ համոզմունք հայտնել, որ հետագա համագործակցությունը եւս արդյունավետ կլինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ