News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մերձմոսկվայում ոստիկանները հանցավոր խմբի են ձերբակալել:

Ռուսաստանի ՆԳՆ Կրասնոգորսկիի վարչության հերթապահ մաս է դիմել տեղաբնակ մի կին ու հաղորդել է, որ իր տնից ունեցվածք են գողացել: Չարագործները կոտրել են կողպեքը, ներխուժել բնակարան ու գողացել կոսմետիկա, համակարգչային տեխնիկա ու ոսկյա զարդեր: Նյութական վնասը կազմել է ավելի քան 60 հազար ռուբլի, հաղորդում է ՆԳՆ Մոսկվայի ԳՎ մամուլի ծառայությունը:

Օպերատիվ միջոցառումների արդյունքում իրավապահները ձերբակալել են Վրաստանի Հանրապետության հինգ քաղաքացիների՝ 18-45 տարեկան: Արդեն ապացուցված է նրանց մեղավորությունը նմանատիպ եւս տասը հանցագործություններում: Նրանց բնակավայրի խուզարկության արդյունքում հայտնաբերվել են գողացված իրեր:

Հարուցվել է քրեական գործ: Նրանց սպառնում է մինչեւ վեց տարի ազատազրկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ