News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը
)

Երևանի Պետական կրկեսի դերասան, «Գինեսի» և «Դյուցազնագրքի» ռեկորդակիր, ուկրաինական «Տաղանդ» եւ  «Շանթ» հեռուստաընկերության «Թաքնված տաղանդ»  հեռուստաշոուերի մասնակից Մուշեղ Խաչատրյանը պատրաստվում է միակնանի հեծանիվով նոր ռեկորդ սահմանել:

«30 վայրկյանում մինիմում 56 աստիճան պետք է թռնեմ»,- NEWS.am-ին ասաց Մուշեղը:

Մուշեղին դա արդեն հաջողվել է անել, մնում է միայն նույնը կրկնել տեսախցիկների և պաշտոնական հանձնաժողովի առջեւ:

Մոտ 14 տարի կրկեսային արվեստով զբաղվող 28-ամյա Մուշեղն իր առաջին ռեկորդը սահմանել էր 2013թ. սեպտեմբերի 29-ին։ Նա 3.08 մ. բարձրությամբ, 83 մմ տրամագծով անիվ ունեցող հեծանվով հաղթահարել էր 25 մետր:

«Նախորդ ռեկորդում կարեւորը բարձրությունն ու հեռավորությունն էր: Հեծանիվը պետք է մինիմում 3 մետր բարձրություն ունենար, ու ես 8.5 մետրից ոչ պակաս դրանով պետք է անցնեի: Ու ես արել եմ, նույնիսկ գերազանցել եմ: Իմ սպասածը 10 մետր էր, բայց էնպես ստացվեց, որ 25 մետր քշեցի»,- անկեղծացավ ռեկորդակիրը:

Մարտի 22-ին Մուշեղը կփորձի ռեկորդ սահմանել հանձնաժողովի ներկայությամբ։ Մինչեւ այդ նա իր հմտությունները ցույց տվեց NEWS.am-ի տեսախցիկի առջեւ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ