News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը եւ Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական ներկայացուցիչ Դեյվիդ Դոլը մարտի 11-ին ստորագրել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» երրորդ մասնաբաժինը՝ 100 մլն դոլարի չափով վարկային համաձայնագիրը:

Ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե ներդրումային այս ծրագրի նպատակն է ստեղծել արդյունավետ, անվտանգ եւ կենսակայուն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք, որը կապահովի Հայաստանի ներքին տարածքների միջեւ, ինչպես նաեւ այլ երկրների հետ միջազգային կապը:

Համաձայնագրի երրորդ մասնաբաժինը կազմված է հետեւյալ հիմնական բաղադրիչներից`

• Թալին եւ Լանջիկ քաղաքների միջեւ գտնվող մոտ 18.7 կմ երկարությամբ երկուղի ճանապարհային հատվածի վերակառուցում եւ դրա ընդլայնում` վերածելով այն երկկողմանի երթեւեկության քառուղի մայրուղու,

• Երկարաժամկետ ճանապարհային ենթաոլորտային ծրագրի, ճանապարհային ակտիվների  կառավարման եւ ընթացիկ պահպանության վարչական համակարգի մշակում եւ իրականացում,

• Հյուսիս-հարավ միջանցքի մոտ 304 կմ երկարությամբ Արտաշատից Քաջարան հատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրության պատրաստում,

• Ծրագրի իրականացմանն աջակցություն եւ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հետագա մասնաբաժնի նախապատրաստում, այդ թվում` տեխնիկատնտեսական ուսումնասիրության եւ ճարտարագիտական մանրամասն նախագծի պատրաստում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ