News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը
)

Երեւանի «Նոյ» կոնյակի գործարանում այսօր՝ մարտի 11-ին կայացել է Հայ ազգային կոնգրեսի եւ ԲՀԿ ներկայացուցիչների հանդիպումը: iLur.am կայքը ներկայացրել է հանդիպման տեսագրությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԲՀԿ-ից հանդիպմանը մասնակցել են կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանըիսկ ՀԱԿ-ից մասնակցել են ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, քարտուղար Արամ Մանուկյանը, նաեւ ՀԱԿ վարչության անդամ Ավետիս Ավագյանը:

Հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ այսօրվա հանդիպումը որոշ մարդկանց մոտ առողջական խնդիրներ է առաջացրել: Նա նշել է, որ ինչպես ինքը հայտարարել է ԲՀԿ-ի վերջին համագումարում՝ անհրաժեշտ է հասարակության եւ քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիա երկրում առկա խնդիրները լուծելու համար:

Տեսանյութը՝ iLur.am-ի:

Տպել
Ամենաշատ