News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայի կառավարությունը որոշել է բողոքարկել թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2013թ. դեկտեմբերի 17-ի դատավճիռը: Այս մասին հայտնում է «Արմենպրեսը» ՝ վկայակոչելով Ցեղասպանության եւ մարդու իրավունքների ուսումնասիրության միջազգային ինստիտուտը:

Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակի հաղորդակցության բաժնի աշխատակից Ֆոլկո Գալին հայտնել է, թե Շվեյցարիան պահանջելու է, որ ՄԻԵԴ-ը գործը Գերագույն պալատ ուղղի մինչեւ մարտի 17-ը:

Անցյալ տարվա դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար շվեյցարական դատարանի կողմից  մեղավոր ճանաչված Դողու Փերինչեքի հայցը: Եվրադատարանը նրա հայցի բավարարումը հիմնավորել է այն բանով, որ շվեյցարական դատարանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի խոսքի ազատության վերաբերյալ 10-րդ եւ 7-րդ հոդվածները: Սակայն Եվրոպական դատարանի որոշումը լի է եղել փաստական անճշտություններով եւ միաձայն չի ընդունվել, քանզի գործը քննող յոթ դատավորներից երկուսը՝ Նեբոժսա Վուչինիչը (Չեռնոգորիա) եւ Պաուլո Պինտոդը Ալբուկերկեն (Պորտուգալիա) դեմ են արտահայտվել:

Հայոց ցեղասպանությունը լկտիաբար «միջազգային սուտ» անվանելու համար Լոզանի  ոստիկանության դատարանը 2007 թվականի մարտին Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին դատապարտել, ապա տուգանել էր՝ մեղադրելով ռասայական խտրականության մեջ: Դատավճիռը հաստատել էր Շվեյցարիայի վերաքննիչ դատարանը,  որոշելով, որ նա խախտել էր Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ