News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարարի հետ բանակցությւոնները հաստատում են, որ Երեւանը ձգտում է ղարաբաղյան հակամարտությանը խաղաղ ուղիով կարգավորել: Այս մասին իր «Twitter»-ում գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Արտգործնախարար Նալբանդյանի հետ բանակցությունները հաստատում են, որ Հայաստանը ձգտում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման: Կշարունակենք փնտրել երկխոսության տարբերակներ»,-գրել է նա՝ պատրաստակամություն հայտնելով մյուս համանախագահների հետ աշխատել այդ ուղղությամբ:

Նշենք, որ մարտի 11-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի ու Ջեյմս Ուորլիքի հետ: Համանախագահները նախարար Նալբանդյանին են ներկայացրել մարտի տասին Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ կայացած հանդիպման արդյունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ