News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը
)

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մարտի 12-ին, հետաձգվեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով առաջին դատական նիստը։  Դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը համապատասխան միջնորդություն էր ներկայացրել՝ պատճառաբանելով, որ այսօր, ժամը 12։30-ին, մեկ այլ դատարանում նիստի է, իսկ հետո գնալու է փաստաբանական դասընթացի։

Տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը հայտարարեց, որ սա միտումնավոր հետաձգում է. «Եթե Նիկոլայ Բաղդասարյանը չի ներկայացել, Վարդան Պետրոսյանն ունի եւս չորս պաշտպան, նրանցից մեկը կարող էր ներկայանալ»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ այս հյետաձգումը եւ բարոյական եւ ֆիզիկական ցավ է պատճառում տուժող կողմին`հաշվի առնելով այն, որ տուժող Տաթեւիկ Հակոբյանն ի վիճակի չէ լիարժեք քայլել։

Իր հիմնավորման մեջ Նիկոլայ Բազդասարյանը նաեւ նշել էր, որ Ֆրանսիայից մարտի 25-ին ժամանելու է եւս երկու փաստաբան, ուստի նա ժամանակ էր խնդրել դատարանից, որպեսզի փաստաբանները հասցնեն հավատարմագրվել Փաստաբանների պալատում եւ ծանոթանան գործի նյութերին։ Դատավոր բավարարեց միջնորդությունը։

Մինչև դատավոր Վաղինակ Մկրտչյանը որոշում կկայացներ, Վարդան Պետրոսյանը հայտարարել է, որ ինքը խոսք է ուզում ուղղել տուժողներին:

«Նախ առաջին հերթին ուզում եմ դիմեմ տուժողներին եւ իմ պատասխանը առաջին հերթին ուղղված է ձեզ, հարգելի Հակոբյանններ: Ես ձեզ կբացատրեմ, թե ինչու է հետաձգվելու դատը: Իմ պատասխանը ուղղված չէ ոչ դատախազին, ոչ պաշտպանին, քանի որ նրանք շատ լավ գիտեն, որ ես դրա իրավունքը ունեմ»,-ասաց  Վարդան Պետրոսյանը՝ դիմելով տուժող կողմին:

Նրա խոսքով՝ երբ իրեն տարան կալանավայր, մի թուղթ տվեցին, որտեղ գրված էին  իր պարտականնությունները եւ իրավունքները, դատական նիստի ժամանակ իր պարտականություններն են ժամանակին գալ, հարգել դատը, չանպատվել, կոռեկտ պահել։ Այստեղ դատավորն ընդհատեց Վարդան Պետրոսյանին՝ ասելով, որ ինքը իրավունք չունի դիմել դատարանի դահլիճում գտնվողներին, այլ կարող է դիմել դատարանին:

Տուժող Հայկ Հակոբյանը վրդովված ասաց. «Ավելի լավ ա, էդ ուռոդը չգա, տեսնենք, թե դու ի՞նչ ես ասում»։

Դերասանի քույրը՝ Աշխեն Պետրոսյանը, NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ եղբայրն այժմ բարոյապես ընկճված է։

Դատարանը հետաձգեց գործի քննությունը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 28-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ