News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ երկխոսությունը Ադրբեջանը սկսում է նախապայմաններից, որոնք ապրիորի անընդունելի են հայկական կողմի համար: Այս մաիսն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայկական մասնաճյուղի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումները ԵԱՀԿ ՄԽ համանանախագահների հետ:

Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունները՝ կապված ղարաբաղյան համակարատության կարգավորման հարցում խաղաղության պայմանագիր ստորագրելու հետ, նորություն չեն, սակայն Բաքվի պահանջները նույնն են մնացել: Ինչ վերաբերում է ենթադրաբար մարտին սպասվող երկու երկրների նախագահների հանդիպմանը, ապա, քաղաքագետի կանխատեսումներով՝ հակառակ սպասումների՝ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին խոսք իսկ չկա, սակայն կողմերը կարող են սկսել քննարկել հիմնական կետերը, որոնք կապված են խաղաղության հասնելու հետ:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ մարտի  10-ին Փարիզում հանդիպեուց հետո Մամեդյարովը հայտարարել էր, որ «խաղաղ գործընթացի առաջխաղացման համար, նախ՝ Հայաստանի ԶՈւ-երը պետք է դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ