News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի անդամակցումը Միասնական մաքսային միությանը, կօգնի հայ սերբական փոխադարձ առեւտրին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Սերբիայի առեւտրա-արդյունաբերական պալատի ավագ խորհրդական Դեյան Դելիչը, որը Երեւան է այցելել մասնակցելու առաջին հայ-սերբական գործարար համաժողովին:

Պատճառն այն է, որ Սերբիան արդեն ազատ առեւտրի մասին համաձայնագիր ունի ՄՄ-ի երկրների հետ, հիշեցրել է Դելիչը:

Նա նշել է երկկողմ հարկերի վերաբերյալ համաձայնագրի կարեւորությունը, որը կնքվել է մարտի 10-ին, Սերբիայի պաշտոնական պատվիրակության Երեւան այցի ժամանակ:

«Կարծում եմ, որ ազատ առեւտրի ռեժիմը ձեռնտու կլինի երկու կողմերին: Եթե Հայաստանն ընդգրկվի Մաքսային միության կազմում, մենք այդպիսի ռեժիմ կստանանք ավտոմատ կերպով: Մեր տվյալներով՝ դա տեղի կունենա բավական շուտ»,-ասել է Դելիչը:

Նա հիշեցրել է, որ Սերբիան արդեն ազատ առեւտրի մասին համաձայնագիր ունի ԵՄ-ի, CEFTA երկրների (Բալկաններ, Ալբանիա, Մոլդովա) եւ Թուրքիայի հետ, որոնք ԵՄ-ի հետ միասնական մաքսային տարածքում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ