News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը կարող է Ղրիմ ուղարկել Սոչիում տեղադրված շարժական գազատուրբինային էլեկտրակայանները, որպեսզի երաշխավորի թերակղզին, եթե Կիեւը որոշի սահմանափակել վերջինիս էլեկտրամատակարարումը: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով էներգետիկ ու տրանսպորտային շուկաների աղբյուրը:

Ինչպես նշվում է, այդ կայանները պետք է անջատվեն մարտի 16-ին Պարալիմպիական խաղերի ավարտից հետո: Գործակալության մեկ այլ աղբյուր հաղորդում է, որ կայանները կտեղափոխվեն մինչեւ մարտի 16-ը՝ «հասցնելու կայանալիք հանրաքվեին»:

Հարկ է նշել, որ այս տեղեկատվությունն առայժմ պաշտոնապես չի հաստատվել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ռուս մասնագետները մշակում են Ղրիմի էներգաապահովման տարբերակներ, եթե Ուկրաինան որոշի դադարեցնել թերակղզու էլեկտրամատակարարումը:

Շարժական էլեկտրակայաններ օգտագործվում են որպես պահեստային հզորությունների աղբյուր եւ էլեկտրամատակարարման խափանումներին արագ արձագանքելու միջոց:

2013-ի դեկտեմբերին 202,5 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 9 էլեկտրակայաններ, որոնք պատկանում են «Ռոսցանցեր»-ին, տեղադրվել են Սոչիում՝ Օլիմպիադիայի ժամանակ հնարավոր խափանումներից խուսափելու նպատակով, բայց դրանց կարիքը չէր զգացվել:

Նշենք, որ շարժական էլեկտրակայաններից յուրաքանչյուրը կշռում է 150 տոննա, որոնք տեղափոխվում են Ան-24 օդանավերով կամ ծովով: Դրանց տեղափոխման համար պահանջվում է 2-3 ամիս:

«Կոմերսանտի» փոխանցմամբ՝ Սոչիում տեղակայված շարժական էլեկտրակայանները բավարար չեն Ղրիմի պոտենցիալ հզորության դեֆիցիտը ծածկելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ