News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին զգոնության կոչ է արել՝ կապված Ուկրաինայի շուրջ իրավիճակի եւ Ռուսաստանի գործողությունների հետ:

«Այն փաստը, որ Ռուսաստանի կողմից 2008-ին Վրաստանում կիրառված սցենարը, երբ մոսկվան ռազմական ուժի օգնությամբ գրավեց ինքնիշխան պետության տարածքը, կրկին կիրառվում է հիմա, 2014 թվականին, այլ երկրի դեմ, ցույց է տալիս, որ վերջին 6 տարիներին մերք եւ մեր գործընկերները չենք կարողացել դիմակայել Ռուսաստանին: Այսօր մենք ցավոք, կարող ենք ասել, որ մենք եւ միջազգային հանրությունը չկարողացանք օգտագործել այդ 6 տարիները, որպեսզի պարտադրենք Ռուսաստանին հասկանալ, որ նման գործողությունները ճիշտ եւ արդյունավետ չեն»,-ասել է Մարգվելաշվիլին AFP-ին տված հարցազրույցում, հաղորդում է «Նովոստիօ Գռուզիան»:

Նրա խոսքով՝ այն, ինչը Ռուսաստանին հաջողվեց անել 2008-ին Վրաստանում, Մոսկվային առիթ տվեց մտածելու, որ դա կարող է անել նաեւ Ղրիմում:

Ավելի վաղ Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը Ուկրաինայի հարցում գործում է արեւմտյան գործընկերների հետ համակարգված:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ