News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վատ չէ, երբ երիտասարդ քաղաքական գործիչները խորհուրդներ են տալիս, դա ողջունելի է, սակայն մեր քաղաքական մշակույթը դեռ այն մակարդակում է, երբ խորհուրդ տալ միավորվել տարբեր գաղափարախոսություններ ունեցող քաղաքական ուժերին, նշանակում է խառնել ձեւն ու բովանդակությունը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հալոբյանը՝ մեկնաբանելով ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի խորհուրդը «Ժառանգությանն» ու ՀԱԿ-ին դառնալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի մասը:

«Ես հասկանում եմ, որ Շարմազանովին թվում է ՀՀԿ-ն անբեկանելի վեկտոր է, որն այդպիսին էլ կմնա, սակայն նրանք նպատակ ունեն տեսնել երկորդ քաղաքական վեկտորը՝ ամերիկյան մոդելի համաձայն»,- հայտարարել է Հակոբյանը՝ նշելով, որ միավորվում են միեւնույն գաղափարախոսություններ ունեցող քաղաքական ուժերը, իսկ արհեստական քաղաքական կոկտեյլի ստեղծումը ոչ մի երկրի ձեռնտու չէ: Այդ ենթատեքստում Հակոբյանն ընդգծել է, որ կոալիցիայի մաս չկազմող 4 քաղաքական ուժերը նույն կամ մոտ գաղափարախոսությունների կրողներ չեն:

Հակոբյանի խոսքով՝ հնարավոր է քաղաքական այնպիսի իրավիճակ ստեղծվի, երբ Հայաստանում միավորվեն կուսակցությունները. այս փոքր պետության համար 75 կուսակցության առկայությունն անընդունելի է եւ մեծ շքեղություն է. «Սակայն անհրաժեշտ է, որպեսզի քաղաքական դաշտը պատրաստ լինի դրան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ