News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Շվեդիայում Հայաստանի դեսպան Արտակ Ապիտոնյանը մարտի 13-ին հանդիպում է ունեցել «Էրիքսոն» ընկերության կենտրոնակայանում ընկերության փոխնախագահ, կառավարության եւ արդյունա­բերության հետ հարաբերությունների գծով տնօրեն Ուլֆ Պերսոնի հետ։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեսպանին ներկայացվել է «Էրիքսոնի» գործունեությունը համաշխարհային տարբեր շուկաներում, հեռանկարային ծրագրերը, կազմակերպվեց ընկերության վերջին գիտական մշակումների ցուցադրություն։

Դեսպան Ապիտոնյանը եւ «Էրիքսոնի» փոխնախագահը քննարկել են Հայաստանում ընկերության ծրագրերը, ինչպես նաեւ գործունեության ընդլայնման հեռանկարները։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում հեռահաղորդակցության ոլորտի, ինչպես նաեւ հեռուստատեսության թվայնացման եւ էլեկտրոնային առողջապահության ոլորտներում ներդրումային հնարավորությունների վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ