News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը, որը արտաքին կապերի բաժնի վարիչն է, միջնորդների հասցեին ուղղված հերթական մեղադրանքներով է հանդես եկել:

Այս անգամ «բաժին» է հասել ԱՄՆ դիրքորոշմանը՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ:  Ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներն են հաղորդում, Մամեդովը հատուկ ուշադրություն է դարձրել ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարություններին:

Тwitter-ի իր էջում Մամեդովը Ուորլիքին մեղադրել է, որ նա հայկական կողմի հետ գաղտնի պայմանավորվածություն ունի: «Ջեյմս Ուորլիքի թվիթերից երեւում է, որ նա որոշակի պայմանավորվածություն ունի հայերի հետ: Երեւում է՝ նրանց դիրքորոշումները հակամարտության վերաբերյալ համընկնում են»:

Մամեդով հիսթերիկ հակազդումը լավագույնս հաստատում է հայկական կողմի այն պնդումները, որ Հայաստանի դիրքորոշումն ամբողջությամբ համընկնում է Ղարաբաղի վերաբերյալ միջազգային հանրության կարծիքի հետ: Ադրբեջանը նախկինի պես հավատարիմ է ապակառուցողական անիմաստ մեղադրանքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ