News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կայացել է ԲՀԿ-«Ժառանգություն» հանդիպումը, որին ԲՀԿ-ից մասնակցել են, մասնավորապես կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը, իսկ «Ժառանգությունից»՝ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Վերջինս NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է հանդիպման փաստը, իսկ կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանն էլ նշել է, որ այդ մասին շուտով պաշտոնական հաղորդագրություն կտարածվի:

Հիշեցնենք, որ այս հանդիպումը Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած քաղաքական կոնսուլտացիաների շրջանակում երրրոդն է: Մինչ այդ Ծառուկյանը հանդիպել էր ՀՅԴ եւ ՀԱԿ ղեկավար կազմի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ