News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Ջորջ Բուշ» ավիակիրը կմնա Միջերկրական ծովում ծրագրվածից մի քանի օր ավելի: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, գնդապետ Սթիվ Ուորենը, հաղորդում է նախարարությունը:

Ուորենի խոսքով՝ սա թույլ կտա հավելյալ ուսումնավարժանքներ անցկացնել եւ բարելավել տարածաշրջանի ռազմածովային նախապատրաստումը:

«Գրաֆիկը մի քանի օրով երկարաձգվել է: Պատճառները երկուսն են. պետք է օգտագործել լրացուցիչ հնարավորությունները վարժանքների համար, իսկ բացի այդ եթե պարզ խոսենք, շատ բան, ինչ հիմա մենք անում ենք, անում ենք մեր դաշնակիցներին վստահություն ներշնչելու համար»,- հայտարարել է Ուորենը:

Նա հավելել է, որ Պաշտպանության նախարարությունը շարունակում է «ուշադիր հետեւել» իրավիճակին եւ կոչ է անում Ռուսաստանին միջոցներ ձեռնարկել իրավիճակը մեղմելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ