News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Առաջիկա տասնամյակներում ժամանակակից քաղաքակրթությունը տնտեսական աճող անկայունության  եւ մոլորակի պաշարների գերօգտագործման հետեւանքով կբախվի կոլապսի, գրում է The Independent-ը՝ վկայակոչելով  NASA-ի ֆինանսավորած ուսումնասիրության արդյունքները:

Սցենարը կազմելիս գիտնականներն օգտագործել են տեսական մոդելներ եւ ուսումնասիրել քաղաքակրթությանը կրախի հասցնելու ունակ գործոնները՝ սկսած բնակչության աճից մինչեւ կլիմայական փոփոխություններ:

Ուսումնսսիրողները պարզել են, որ երբ այդ գործոնները միավորվեն, դրանք կարող են գլոբալ աղետ առաջ բերել՝ պաշարների սպառման եւ հասարակությունը «էլիտայի» եւ  «զանգվածների» տնտեսական շերտազատման պատճառով: Զեկույցում ընդգծվում է, որ  կոլապսի ամենավատ սցենարը անխուսափելի չէ:

«Կոլապսից կարելի է խուսափել, եւ բնակչությունը կարող է հասնել հավասարակշռության, եթե բնական պաշարների սպառման արագությունը նվազի մինչեւ ընդունելի աստիճանի, իսկ պաշարները բաշխվեն գիտակից եւ արդարացի  կերպով», - ասվում է հրատարակության մեջ, հայտնում է gazeta.ru-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ