News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Սկզբունքորեն անհնար է, որպեսզի Հայաստանում կենսաթոշակային բարեփոխման օրենքն աշխատի, չի կարելի միաժամանակ խաբել 3 միլիոն մարդու: Այս մասին մարտի 17-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների խորհրդի գործադիր տնօրեն (UITE) Կարեն Վարդանյանը՝ ընդգծելով, որ առաջին անգամ անմիջապես մարդու գրպանից խլում են նրա գումարային միջոցները: Ըստ նրա՝ արդարության խնդիր է նաեւ ծագում, քանի որ որոշ ձեռնարկություններ ազնիվ հարկեր են մուծում, իսկ մյուսներն էլ՝ ոչ, եւ այդպես էլ շարունակվելու է: «Մեր գերատեսչություններն իրենց դիրքորոշմամբ կարծես թե պարտավորվել են՝ ստիպել մարդկանց դուրս գալ հրապարակ եւ բողոքել: Այն տպավորությունն է, որ  ընդդիմության բացակայության պայմաններում դա անում են նախարարությունները, օրինակ՝ ֆինանսների նախարարությունը, Կենտրոնական բանկը, աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարը», - ընդգծել է Վարդանյանը:

Նա նշել է, որ պետական մարմիններում նույնիսկ մեկ մարդ չկա, որը հասկանալի լեզվով բացատրեր կենսաթոշակային բարեփոխումների էությունը: Ըստ նրա՝ հանրապետությունում երկու մարդ է մնացել, որոնք ի վիճակի են ադեկվատ պատասխանել դրա հետ կապված հարցերին՝ նախագահը եւ  վարչապետը: «Կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի շարժումը ոչ ադեկվատ է ընդունվում Հայաստանի ղեկավարության կողմից, պաշտոնյաները  երկրի բարձր ղեկավարությանը կատարվածի միանգամայն սխալ պատկերն են ներկայացնում», - մտահոգություն է հայտնել Կարեն Վարդանյանը:

2014թ., ըստ նոր կենսաթոշակային համակարգի, աշխատողը պետք է պարտադիր կերպով մասնավոր կուտակային հիմնադրամին վճարի աշխատավարձի 5%-ը: 500 հազար դրամից ավելի աշխատավարձի դեպքում վճարումը կազմում է 10%: Երկու դեպքում էլ կենսաթոշակային հաշվին նույնական վճարում է կատարում նաեւ պետությունը: Բարեփոխումը զանգվածային բողոք է բարձրացրել երկրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ