News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) արտաքին գործերի նախարարությունը դիտարկում է ս.թ. մարտի 16-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի անցկացումը՝ որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսեւորում:

ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, թե իր զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու եւ ժողովրդավարական կամարտահայտության միջոցով ճակատագիրը որոշելու յուրաքանչյուր ժողովրդի իրավունքը , որը ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրությունում եւ մի շարք հիմնարար միջազգային փաստաթղթերում, միջազգային իրավունքի առանցքային սկզբունքներից մեկն է:

Վերջին տարիների փորձը եւ, մասնավորապես, Կատալոնիայում եւ Շոտլանդիայում նախատեսված հանրաքվեները վկայում են, որ ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումն ու իրացումը նմանատիպ խնդիրների խաղաղ կարգավորման առավել օպտիմալ եւ ժողովրդավարական եղանակն է:

ԼՂՀ ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակն իր լուծումը կստանա իրավական դաշտում բացառապես խաղաղ ճանապարհով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ