News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Հայաստանը պիտի ճանաչի Ղրիմի որոշումը` միանալու Ռուսաստանի Դաշնությանը եւ դնի Արցախի ռեֆերենդումի հարցը: Նման կարծիք այսօր` մարտի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:

«Հայկական կողմին հորդորում եմ անմիջապես ընդունել Ղրիմի հանրաքվեն, որովհետեւ յուրաքանչյուր րոպե սպասելը վտանգավոր է մեզ համար, քանի որ մենք Արցախ ունենք»,- ասաց նա:

Գլխավոր մարքսիստը կարծում է, որ այնուհետեւ Հայաստանի իշխանությունները պետք է դուրս գան Մինսկի խմբից, եւ բանակցող կողմ դարձնեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:

«Ի՞նչ է Արցախյան հիմնահարցը: Հայկական հարցի բաղկացուցիչ մասն է, որը պետք է տեղափոխել Մինսկի խմբից: Հայաստանը պարտավոր է դուրս գալ բանակցող կողմից, եւ իր տեղը զիջի կոնֆլիկտող երկրին` Արցախին: Ազգային ժողովն էլ չեղյալ պիտի հայտարարի երեք անեքսիոն պայմանագրերը»,- ասաց նա:

Անդրադառնալով Ղրիմի հանրաքվեին` Դավիթ Հակոբյանն ընդգծեց, որ Ղրիմի ռեֆերենդումը ազդարարեց նոր հաղթարշավի սկիզբը:

«Ղրիմի ռեֆերենդումը շեփորահարեց, ազդարարեց էվոլյուցիոն առումով նոր հաղթարշավի սկիզբը: Ինչքան էլ Եվրամիությունը վայնասուն բարձրացնի, ոչ ոք ի զորու չէ կանգնեցնելու այդ հաղթարշավը, այնպես ինչպես Քրիստոսի հաղթարշավը Երուսաղեմում»,- եզրափակեց գլխավոր մարքսիստը:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ Ղրիմի բնակիչները, ըստ պաշտոնական տվյալների, քվեարկել են Ռուսաստանի Դաշնությանը միանալու օգտին:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ