News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Թուրքիայի Ուրֆա (Եդեսիա-խմբ) քաղաքի թանգարանի աշխատակիցները քաղաքի պատմական ամրոցի ստորոտում պեղումների ժամանակ քարանձավ են հայտնաբերել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ուրֆայի քաղաքային թանգարանի հնագետները Ուրֆայի առասպելական «Ձկների լճեր»-ի դիմաց գտնվող պատմական ամրոցի ստորոտում սկսել են պեղումներ իրականացնել, որի ընթացքում հայտնաբերված քարանձավի ներսում հայերին պատկանող գերեզմաններ են հայտնաբերվել։

Նշվում է, որ հայերին պատկանող գերեզմանների մոտ գտնվել են նաեւ թագավորական գահ, ինչպես նաեւ Քրիստոսի, Մարիամ Աստվածածնի եւ այլ սրբապատկերներ։

Նշենք, որ ըստ Մովսես Խորենացու Ուրֆան հիմնել է Օսրոյենի հայ թագավոր Աբգարը, ով քրիստոնեությունն ընդունած առաջին թագավորն է։  Աբգար թագավորը պատկերված է հայկական 100 հազարանոց դրամանիշի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ