News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մաքսային միությունն ու Իսրայելը համատեղ հետազոտական խումբ են ձեւավորել՝ ուսումնասիրելու ազատ առեւտրի գոտու ստեղծմանն ուղղված հեռանկարները: Այս մասին հաղորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը:

Համատեղ խմբում ներառված են փորձագետներ Եվրասիական տնտեսական հանձնաժողովից, ՄՄ ու Իսրայելի նախարարութուններից ու գերատեսչություններից: Հեազոտական խմբի խնդիրն է երկրների միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման հեռանկարների խորը ու համակարգային վերլուծություն իրականացնել:

Իրենց աշխատանքի արդյունքում փորձագետները կներկայացնեն հատուկ զեկույց ու խորհուրդներ, որոնց հիման վրա կարող է կայացվել որոշում՝ ՄՄ երկրների ու Իրսայելի միջեւ ազատ տնտեսական գոտու վերաբերյալ բանակցություններ սկսելու, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ