News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը տեղական 10 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ մարտի 19-22-ին ներկայացնելու է Հայաստանը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք «MITT» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակից հայտնում են, թե սա Ռուսաստանի ամենամեծ ցուցահանդեսն է, եւ այս տարի նախատեսվում է 198 երկրներից շուրջ 1800 ընկերությունների մասնակցություն: Նախորդ տարի ցուցահանդեսը հյուրընկալել էր շուրջ 37 հազար այցելուներ:

Ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը կներկայացվեն Հայաստանի պատմամշակութային եւ քրիստոնեական հարուստ ժառանգությունը ցուցադրող գովազդային նյութեր եւ քարտեզներ ռուսերենով:

Ռուսաստանյան շուկան Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի զբոսաշրջության խթանման թիրախային ուղղություններից է: Ուստի, ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նպատակ ունի մեծացնել Ռուսաստանից ներգնա զբոսաշրջային հոսքերի աճը` առավելագույնս իրացնելով զբոսաշրջային ոլորտում առկա հայ-ռուսական համագործակցության մեծ ներուժը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ