News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


«Յութուբի» Ռուբեն Գաբրիելյան անունով օգտատերն իր անձնական էջում տեղադրել է դերասան, արցախյան ազատամարտի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ, 3 երեխաների հայր Կարեն Մկրտչյանին նվիրված տեսանյութ, որում նրա տարբեր տարիների լուսանկարներն են։

Նշենք, որ երեկ՝ մարտի 17-ին Կարեն Մկրտչյանը ընկերոջ՝ Վարդան Արզումանյանի հետ մեկնեց Գերմանիա բուժվելու։ Հիշեցնենք, որ անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկվելու հետեւանքով հաշմանդամի սայլակին գամված դերասանի բուժումը հնարավոր դարձավ հանրապետությունով մեկ նրա համար կազմակերպված դրամահավաքության շնորհիվ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 26-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «ուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երեւանի Գայի պողոտայի 2-րդ շենքի բնակիչ, 38-ամյա Կարեն Մկրտչյանը։ Պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է իրենց շենքի բակում՝ անհայտ անձի կողմից ստացած հարվածների հետեւանքով: Դեպքից հետո ամիսներ շարունակ նա գտնվում  է անվասայլակին, սակայն այժմ նաեւ կակազում է եւ օրեցօր կորցնում խոսելու կարողությունը: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են օգնել Կարենին, կարող են գումար փոխանցել «Յունիբանկում» բացված հետեւյալ հաշվեհամարներին, դրամով փոխանցման դեպքում՝ 24100265048901, դոլարով փոխանցման դեպքում՝ 24100265048902, եվրոյով՝ 24100265048903:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ