News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 18-ին, ցավակցական հեռագիր է հղել Արա Շիրազի մահվան կապակցությամբ:

Արա Շիրազի ընտանիքին հղված ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա անվանի քանդակագործ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Արա Շիրազի մահվան մասին:

Նրա արդիական, միաժամանակ ազգային ոգով տոգորված ստեղծագործությունները ջերմ ընդունելություն են գտել արվեստասեր հասարակայնության շրջանում: Տաղանդավոր քանդակագործի ստեղծած արձաններն ու հարթաքանդակները զարդարում են մեր մայրաքաղաքը եւ վաղուց դարձել են Երեւանի նկարագրի անբաժանելի բաղադրիչները:

Խորին ցավակցություն եմ հայտնում Արա Շիրազի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին եւ նրա արվեստը գնահատողներին»:

Տպել
Ամենաշատ