News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղրիմում 130-ից ավելի զբոսաշրջային օբյեկտներ կազգայնացվեն, հայտնել են Ռուսաստանի Զբոսաշրջային արդյունաբերության միությունում, նաեւ հստակեցրել, որ խոսքը մասնավորապես մանկական միջազգային «Արտեկ» կենտրոնի, ինչպես նաեւ Սակիի բուժիչ ցեխի արդյունահանման ձեռնարկությունների, Յալտայի Սեչենովի անվան ինստիտուտի եւ տեղական խորհուրդների 35 կոմունալ ձեռնարկությունների մասին է, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով կուրորտների նախարար Ելենա Յուրչենկոյի խոսքերը:

Ընդգծվել է նաեւ, որ Ղրիմի պետական գույքի հիմնադրամին հանձնարարվել է առավելագույնս կարճ ժամկետներում գույքագրում կատարել եւ սահմանել զբոսաշրջային կառույցների հաշվեկշիռը: Այնուհետեւ դրանք քննարկվելու են Ռուսաստանի եւ Ղրիմի կառավարության կողմից՝ որպես  հնարավոր ներդրումային պլատֆորմներ, հավելել են  միությունում:

Ըստ Յուրչենկոյի՝  ֆինանսական լուրջ ներդրումներ են սպասվում: 

Ավելի վաղ Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսյոնովը հայտնել էր, որ Ղրիմի իշխանությունները երաշխավորում են մասնավոր գույքի եւ բիզնեսի անձեռնմխելիությունը, սակայն մտադիր են ազգայնացնել Ուկրաինայի՝ թերակղզու տարածքում առկա պետական գույքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ