News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական ոստիկանությունը Նիցցա քաղաքում ձերբակալել է տղամարդկանց, որոնց մոտից առգրավել են Ռեմբրանդտի «Տղան օճառե պղպջակով» կտավը: Այն առեւանգվել էր 15 տարի առաջ, Դրագինյանի թանգարանից: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Կտավն առեւանգել էին 1999թ. հուլիսին: Չարագործները ներխուժել էին թանգարանի տարածք հարեւան գրադարանից, նախապես կոտրելով մուտքի ցանկապատը: գողության ժամանակ մոտակայքում ռազմական շքերթ էր կայանում, փողոցները փակ են եղել, ուստի երբ ոստիկանները ժամանել էին, գողերն արդեն վաղուց փախած են եղել:

Տարիներ անց ոստիկաններին հաջողվել էր պարզել կտավի տեղը: Ձերբակալվածները 53-ամյա եւ 46-ամյա տղամարդիկ են, որոնք նախկինում խնդիրներ ունեցել են օրենքի հետ:

Ռեմբրանդտի 60x49 սմ չափերի կտավի արժեքը հասնում է 20 մլն ֆրանկի (մոտ 3,5 մլն եվրո):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ