News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճապենական մի խումբ էլեկտրոնիկա եւ ավտո արտադրողներ մեքենաների միջեւ ուղիղ կապի համակարգ են մշակում, որը թույլ կտա հրաժարվել ավանդական ազդանշաններից:

Հաղորդվում է, որ նախագծին մասնակցում են Toyota եւ Honda առաջատար ճապոնական հսկաները, DENSO ավտոպահեստամասերի արտադրողը եւ  Panasonic էլեկտրոնիկայի ձեռնարկությունը: Նախագծի նպատակն է ստեղծել կապի ունիվերսալ միջոց, որը կաշխատի  700 մհց հաճախականությամբ: Ենթադրվում է, որ այդպիսի սարքի օգնությամբ վարորդներն անմիջապես կարող են դիմել ճանապարհի իրենց «հարեւաններին» եւ նախազգուշացնել մանեւրների մասին:

Միեւնույն ժամանակ, ըստ ստեղծողների,  ձայնային ազդանշաններից հրաժարվելը, որին բնազմաթիվ վարորդներ դիմում են ճանապարհին վտանգավոր իրավիճակների դեպքում, նույնպես օգտակար կլինի, քանի որ ազդանշանի կտրուկ ձայնը հախաճ  հակառակ ազդեցությունն է ունենում եւ վթար հրահրում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ճապոնական լրատվամիջոցները: 

Սպասվում է, որ կապի այդպիսի սարքերով համալրված մեքենաները Ճապոնիայում վաճառքի կհանվեն 2017 թ.:

Չնայած որ ճապոնական ճանապարհներն ամենաանվտանգն են աշխարհում, երկրի առաջատար երեք ավտոհսկաներ՝ Toyota-ն, Honda-ն եւ Nissan-ը,  իրենց առաջ նպատակ են դրել նազեցնել ավտովթարների զոհերի թիվը հասցնել զրոյի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ