News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում զուգահեռներ են տանում ուկրաինական իրադարձությունների ու Լեռնային Ղարաբաղի միջեւ, Ղրիմն ու Ղարաբաղը ներկայումս Ադրբեջանում հոմանիշներ են: Այս մասին Այս մասին այսօր Երեւանի Ռազմավարական վերլուծությունների կենտրոնի կողմից կազմակերպած «ՆԱՏՕ եւ Հարավային Կովկաս. Ռազմավարական մոտեցում տարածաշրջանային անվտանգությանը» միջազգային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Բաքվում Ժողովրդավարության ու խաղաղության ինստիտուտի Կոնֆլիկտաբանության ու միգրացիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսովը:

Անդրադառնալով ուկրաինական իրադարձություններին Ադրբեջանի վերաբերմունքին՝ նա ընդգծել է, որ երկրում Ռուսաստանի առաջ վախ կա: «Եթե ժամանակին խոսք էր գնում Մաքսային միությանն անդամակցելու մասին, ապա այսօր այդ թեման խիստ խամրել է»,-ընդգծել է Յունուսովը: Բացի այդ, նա հավելել է, որ ուկրաինական ճգնաժամը Ադրբեջանում հեղափոխության վախ է առաջացրել: «Նվազել է նաեւ Արեւմուտքի նկատմամբ վստահությունը, ժողովրդավարական արժեքների հետ կապված սկեպտիցիզմ է զգացվում: Ադրբեջանի իշխանությունները արեւմտամետ ուժերի հետապնդման համատարած քարոզչություն են սկսել»,-նկատել է քաղաքագետը, ընդգծելով, որ Ադրբեջանի ղեկավարությունը Եվրոպայից ու ԱՄՆ-ից պահանջում է ընտրություն կատարել էներգառեսուրսների ու ժողովրդավարական արժեքների միջեւ, որոնք պարբերաբար խախտվում են: Ստեղծված իրավիճակում իսլամական գործոնի վերածնունդը, միանգամայն օրինաչափ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ