News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի շարքային Արման Ղուկասյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում այսօր՝ մարտի 20-ին, մեկ զինվոր է զոհվել, մեկն էլ՝ վիրավորվել:

Մեր տեղեկություններով՝ դեպքը եղել է Մարտակերտի մարտական դիրքերում, զինվորը մահացել է մարտական խնդիր կատարելիս, իսկ սպան տեղափոխվել է Ստեփանակերտի հոսպիտալ: Մահացող զինվորը 20-ամյա Արման Ղուկասյանն էր, իսկ վիրավոր սպան 26-ամյա Վարազդատ Զաքարյանն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ